Posted in Հայոց լ. 9, Ճանբար

Քննարկման թեմա՝ «Լավ է լինել հետևորդ, քան առաջնորդ»

Բանավեճ

Բանավեճ, վեճ, վիճաբանություն, բանավոր քննարկում, վիճելի կամ հրատապ հարցի շուրջ երկու կողմերի տարբեր հիմնավորումների, փաստարկների, պնդումների ու ապացույցների ձևակերպում ու մտքերի հանրային, բանավոր արտահայտում։ Բանավեճը պետք է լինի նյութերի հավաքագրման և դրանց միջոցով փաստարկների ձևակերպման արդյունք[1]։ Հանրային երկխոսության այս տարատեսակի առանձնահատկությունն այն է, որ մասնակիցները ոչ թե մեկը մյուսին ապացուցեն իրենց ճշմարտացիությունը, այլ` երրորդ կողմին։ Այդ պատճառով մասնակիցների կիրառած վերբալ և ոչ վերբալ միջոցները նպատակ ունեն լսարանի մոտ ձևավորել որոշակի կարծիք վիճաբանության առարկա խնդրի վերաբերյալ։

Բանավեճի էթիկետ

Բանավեճը ունի մի քանի կարևոր սկզբունք։ Ամենակարևորը բանավեճի ժամանակ, բանավիճող կողմերը պետք է տարական, նվազագույն հարգանքն ունենան միմյանց նկատմամբ։ Ամենակարևոր սկզբունքներից է նաև ճիշտ խոսելը, հստակ կարծիք հայտնելը, սակայն կարծիքը պետք է լինի հստակեցված ու փաստերով ապացուցված։ Եթե որևէ կողմ ներկայացնում է իր դիրքորոշումն կամ կարծիքը, նա պետք ունենա հստակ դիրքորոշում, այլ ոչ թե անհստակ, անվստահ ու ինչ-որ տեղ տարօրինակ կամ անիմաստ։ Դիրքորոշումը կամ կարծիքը պաշտպանելուց, բանավիճող կողմը պետք է նաև պաշտպանի այն կարծիքները, որոնց հետ նա ինչ-որ չափ համաձայն չէ։ Էթիկետի ամենակարևոր կետերից է հարգանքը, փոխըմբռնումը, անձի ու հեղինակության, իրավունքի ու խոսքի հանդեպ հարգանքը և իհարկե լսումը։ Եթե մարդիկ բանավեճի կամ քննարկման ժաանակ իրար չեն լսում, ապա այդ քննարկումը կամ բանավեճը ինքնըստինքնյան դառնում է անիմաստ, քանի որ մարդիկ իրար չեն լսում, ուստի չեն կարող առարկություններ, դիտողույթւոններ, առաջարկներ կամ որևէ խոսքեր արձանագրել։

Բանավեճի նպատակ

  • Պարզ և հասկանալի խոսքով։
  • Վստահություն ունենա. լավ մատուցելու դեպքում կարող եք ստիպել, որ ձեզ հավատա։
  • Տպավորիչ լինի. այնպես արեք, որպեսզի մասնակիցները հիշեն ձեր ասածները։

Իմ կարծիքը

Ես կարծում եմ, որ աշխարհում կան միլիյարդավոր մարդիկ և ամենքը ունեն իրենց կարծիքը։ Նրանք բոլորն էլ պատկանում են որևէ խմբին, բայց այդ խմբերում կան առաջնորդներ և հետևորդներ։ Ես կողմակից եմ առջնորդ լինելուն, բայց լինում են դեպքեր, երբ ավելի ճիշտ է լինել հետևորդ։Առաջնորդը ամբոխն 0-ից ստանում է 100-ի, իսկ ինչու ոչ նաև 1000․000-ի։ Իհարկե սա փոխաբերական իմաստով է դա նշանակում է, որ առաջնորդը մարդկանց ամբոխից դարձնում է մեկ միություն, որն անխախտ ենթարկվում է նրան։

Փորձենք առանձնացնել առաջնորդության հիմնական հատկանիշները.

1 պատասխանատու և բարդ որոշումներ կայացնելու ունակություն, դրանց համար պատշաճ պատասխանատվություն կրելու պատրաստակամություն.

2.մտահոգություն մարդկանց ընդհանուր բարօրության և շահերի համար, այլ ոչ թե անձնական շահի համար.

3.մարդկանց բացարձակ կամավոր հիմունքներով առաջնորդելու ունակություն.խարիզմայի և բնական ազդեցության ուժի տիրապետում.

4.խմբի կողմից առաջնորդի նկատմամբ վստահության և ուժեղ հեղինակության առկայությունը.

5.սխալներն ընդունելու ունակություն և պարտությունների համար պատասխանատվություն ստանձնելու, դրանում անձնական սխալներ փնտրելու կարողություն:

Հետևորդները մարդկանց խումբ են, ովքեր ակտիվորեն շփվում են առաջնորդի հետ՝ համատեղ լուծելով առաջադրված խնդիրները՝ ազդելով առաջնորդի վրա իրենց վերաբերմունքով, վարքագծով, առաջնորդի նկատմամբ վերաբերմունքով և համատեղ գործունեության արդյունքով։

Հարցեր

1.Ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի լավ առաջնորդը:

2.Ի՞նչն է բարձրացնում հետևորդների աշխատանքի արդյունավետությունը։

3.Ի՞նչ եք կարծում, ու՞մ է ավելի հեշտ արդյունավետ հետևորդ դարձնել՝ ծանոթ, թե՞ անծանոթ մարդուն:

4.Հիմնավորե՛ք ձեր կարծիքը։

5.Ինչպե՞ս կարող եք իմանալ՝ առաջնորդ եք, թե ոչ։

6.Ի՞նչն է տարբերում առաջնորդին հետևորդից:

7.Եթե կարծում ես որ դու առաջնորդ, ապա ինչ հատկանիշներ ունես առաջնորդին բնորոշ։

Քնարկաման առաջնորդ օր

Առաջին օրը մենք ծանոթացանք բանավեճերի էթիկային։ Ընտրեցինք մեր բանավեճի վարիչներին։

Քնարկաման երկրորդ օր

Քնարկաման երրորդ օր

Թողնել մեկնաբանություն