Posted in English 9, Նախագիծ

Contemporary professions

I want to speak about 3D modeling.This profession is very young.It has been caused by technological development.It has great demand not only in our country but also abroad. 3D modeling can be used in various fields.
In a few sentences, I’ll try to present what this profession is.

Three-dimensional modeling or 3D modeling is the creation of three-dimensional images of any object or object.Whit their help, geometric projects are built on a platform needed to create a three-dimensional image.
Using 3D graphics, you can create a model of any real or imaginary building, static object, or phenomenon. I would also like to point out that professionals are paid quite a lot, which makes it very attractive.

Posted in Նախագիծ

Այդ պես միշտ չի լինելու

Մի օր փողոցով քայլող մի մարդ նկատեց ծերունուն, որը նստած էր փողոցի եզրին
—Ծերուկ դու իմաստուն ես, ասա ինձ` ես ծեր չեմ և ուժեղ տղամարդ եմ, բայց չեմ կարողանում աշխատանք գտնել, տղաս անբան է, աղջիկս թեթև վարք ունի , իսկ կինս տան գործերով չի զբաղվում։ Ինչպե՞ս ուղղեմ ամեն ինչ։
Ծերուկը պատասխանում է.
— Դռանդ վրա ցուցանակ կախիր, վրան գրիր <<Այդ պես միշտ չի լինելու>>։
Ինչ-որ ժամանակ անց նրա տղան զբաղվեց իր գործով, աղջիկը ամուսնացավ և դարձավ լավ կին, և իր հոգատար կնոջից նա շատ գոհ դարձավ, և ինքն էլ ընդունվեց լավ աշխատանքի։ Մի օր իր ավտոմեքենայով անցնելիս ճանապարհին նկատում է այն նույն ծերուկին։
—Դե Ինչ, ծերուկ, մինչև հիմա նստած ե՞ս, իսկ իմ մոտ ամեն ինչ լավ է։ Հիմա ի՞նչ խորհուրդ կտաս։
Ծերուկը նայում է նրանից ու պատասխանում.
— Այն ցուցանակը չհանես։

Աղբյուրը՝ Տարբեր առականեր

Posted in Նախագիծ

Պատրաստում ենք անգլիական նախաճաշ

Մասնակիցներ
Միջին դպրոցի սովորողներ
Ընթացքը
Սովորողների հետ ընտրում ենք ճաշատեսակը,որ պետք է պատրաստենք , ճշտում ենք բաղադրատոմսը, պատրաստում ենք միասին։
Նպատակ

Բառապաշարի հարստացում

Անկաշկանդ արտահայտվելու կարողություն։

Սովորողների մոտ ձևավորել հանդուրժողականություն, միասին աշխատելու կարողություն։

Խնդիրներ

Սովորողները պետք է նկարագրեն իրենց կատարած գործողությունը։

Խոսքի գրագետ կազմակերպում։

Արդյունք
Սովորողների բլոգներում
Բաղադրությունը
4-6 ձու
2 կտոր հաց
կարագ
թարմ բանջարեղեն՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Թավայի մեջ հալեցնում ու տաքացնում ենք կարագը, 2 կողմից կարմրացնում ենք բեկոնը, հետո նույն կարագի մեջ ձվից պատրաստում ենք ակնիկ (глазунья): Հացից տոստ ենք պատրաստում, և նախաճաշը պատրաստ է: Բարի ախորժակ:)

Useful List of Breakfast Foods

Posted in Ճանբար, Նախագիծ, Uncategorized

English breakfast

Այսօր մեր ջոկատը խոհանոցի հետ կապված նախագիծ էր իրականացրել։Պատրաստել ենք Անգլիական նախաճաշ։

Բաղադրությունը:

4-6 ձու

2 հատ լավաշ

բեկոն

բանջարեղեն ըստ ճաշակի

կանաչի ըստ ճաշակի:

Գործընթաց.

Հարում ենք ձուն և ավելացնում մանրացրած կանաչի։ Կտրատում ենք բեկոնները և տապակում, ավելացնում հարած ձուն։ Ավարտելուց հետո կտրատում ենք բանջարեղենը և շարում ափսեի վրա։

Բարի ախորժակ։)

Posted in Նախագիծ

Գրքի վերլուծություն.Նախագիծ

Ես իմ գիրքն ավարտեցի։ Այն ինձ շատ դուր եկավ, հիմա կփորձեմ կարճ նկարագրել իմ տպավորությոնները։
Գիրքը կարդացվում է մեկ շնչով, փորձում ես ինքնուրույն քանդել քարկապը և կռահել պատմության ավարտը, բայց միևնույն է վերջում հասկանում ես որ սխալ էիր։ Նաև ինձ շատ է դուր գալիս Շերլոկ Հոլմսի մտածելակերպը, նա ամեն մանրուքին ուշադրություն է դարձնում և փորձում է ոչ մի մանրուք բաց չթողնել: Շերլոկ Հոլմսի բնավորությունը այնպիսին է, որ նա կարող է չասել ինչ է մտածում և ինչ կարծիք ունի այդ պատմության մասին: Շելոկ Հոլմսի բնավորության պատճառով այն մարդիկ, որոնք աշխատում էին նրա հետ ժամանակ էր պետք, որպիսզի սովորեն նրան: Իսկ նրա ամենալավ ընկեր Վաթսոնը արդեն երկար ժամանակ է աշխատում Շերլոկ Հոլմսի հետ, այդ պատճառով էլ արդեն սովոր է այն փաստին, որ Հոլմսը չի ասում իր կարծիքնեը՝ Վաթսոն չի հարցում որովհետև գիտի, վաղ թե ուշ անպայման կասի:
Իհարկե խորհուրդ կտամ կարդալ, իսկ եթե դետեկտիվի սիրահար ես նաև խորհուրդ կտամ կարդալ <<Ջոն Էքրոյդի սպանությունը>> շատ հետաքրքիր է, բայց այտեղ նկարագրվում է մեկ պատմություն իսկ <<Շերլոկ Հոլմս>>-ի մեջ շատ։

Posted in Նախագիծ

Ազգային պարեր.Սովորող-սովորեցնող նախագիծ

Օր՝

Ժամ՝

Կազմակերպիչներ՝
Մանե Հովհաննիսյան
Անգելինա Ղազարյան
Նարե Հակոբյան
Անիտա Սահակյան
Մարի Սարդարյան
Տաթև Գրիգորյան

Սամվել Հարությունյան

Ալեքս Բալասյան

Մաքս Սինհա

Աշոտ Զոզանյան

Սամվել Շահվերդյան

Լևոն Ավետիսյան

Գայանե Բալաբանյան

Աջակցող՝ Լաերտ Գրիգորյան

Վայր՝ Հարավային դպրոց-պարտեզ

Նպատակ՝ Սովորեցնել 4-5-րդ դասարաններ ազգային պարեր:

Պարերի անունները՝ Մշո քոչար և Ասմար

Մասնակիցեր՝ 4-5-րդ դասարանցիներ

Posted in Նախագիծ

Հոկտեմբեր ամսվա նախագիծ

Այս ամիս ես շատ քիչ ժամանակ եմ տրամադրել իմ նախագծին։ Ինչպես գիտեք իմ նախագիծը ընթերցանությունն է։ Իսկ հիմա պատմեմ ինչի մասին եմ ընթերցել։ Ընթերցել եմ Շերլոկ Հոլմսի <<Պարող մարդուկներ>> հատվածը։ Այնտեղ պատմվում է թե ինչպես է Շերլոկ Հոլմսը խորդանոցի պատին առաջին հայացքից մանկական նկարներով թվացող նկարներիշնորհիվ բացահայտում շատ վտանգավոր հանցագործի։Սկզբում նա նայելով այդ մարդուկներին հասկանում է, որ դրոշակները իրենց ձեռքում առանձնացնում է բառերը իրարից։ Իսկ երբ ստանում է նոր մարդուկներ կարողանում է իմանալ երեք տառ, հետո ավելացնելով իմացած տառերը առաջինի մեջ նորից նոր տառեր է բացահայտում և այնպես շարունակ քիչ քիչ իմանում է ամենա վերջին պարող մարդուկների նշանակությունը` մարդուկներից կազմված գաղտագիրը հուշում էր սպանության մասին։ Շերլոկ Հոլմսը իմացել էր այն մարդու անունը ով նկարում էր այդ մարդուկներին և իմանալով թե որ երկրում է օգտագործվում այդ անունը զանգում է իր ծանոթ ոստիկանին, և տեղեկանում է, որ մեր գաղտնի մարդը շատ վտանգավոր է։ Դրա պատճառով երբ հասկացավ ինչ է թաքնվում մարդուկների տակ առաջին իսկ գնացքով մեկնում է միջադեպի վայրը։ Բայց ցավոք սրտի ուշանում է և լսելով վատ լուրը շատ նեղվում է։ Մնացածը չեմ պատմի որպեսզի հաջորդ ընթերցողին լինի հետաքրքիր։)