Posted in Ձմեռային ճամբար 2023

Այցելություն Սահադասհտ

Այսօր մեր ջոկատով այցելեցինք Գազպրոմ Արմենիայի ուսումնա-սպորտային համալիր։ Քանի որ ոչ բոլորը գիտեին սահել, այդ իսկ պատճառով մեզ ուղեկցում էին մեր մարզիչները։ Կորնկրետ մեր ջոկատին ուղեկցում էր ընկեր Հասմիկը, սովորեցնում երեխաներին ճիշտ կանգնել չմուշկների վրա։ Մենք սահեցինք մեկ ժամ և այդ մի ժամը շատ հետաքրքիր և զվարճալի անցավ։ Սահելու ընթացքում ընկեր Գոհարի հետ նաև վերհիշեցինք մարմինների փոխազդեցություն, շփման ուժ թեմաները։

Posted in Ձմեռային ճամբար 2023

Համագործակցային նախագիծ՝ սովորող-սովորեցնող

Այսօր 3-4-րդ դասաժամերին մեզ այցելեցին քոլեջի 1-ին կուրսի ուսանողները ընկեր Նելլիի ուղեկցութամբ։ Մենք նախապես պատարաստել էինք հաղորդիչներ և մեկուսիչներ, առջին և երկրորդ կարգի հաղորդիչներ փորձերի շարքը, որը պետք է ցուցադրեինք։ Այնքան հավես ու ջերմ մթնոլորտ ստեղծվեց, որ իրենք էլ իրենց ձեռքով սկսեցին փորձեր կատարել։ Անգամ ստուգեցին իրենց վրայի զարդերը, և համոզվեցին, որ ոսկին և արծաթը առաջին կարգի լավ հաղորդիչներ են։

Posted in Ձմեռային ճամբար 2023

Համագործակցային նախագիծ սովորող- սովորեցնող

Այսօր առաջին դասաժամին մեզ այցելեցին քոլեջի ուսանողները՝ Քարտեզագրությունը կարևոր հմտություն նախագծով։ Դասընթացի ընթացքում մենք ծանոթացանք բազմաթիվ քարտեզագրական գործիքների և հավելվածների հետ։Այս դասի ընթացքում ստացած գիտելիքները մեզ հնարավորություն կտա կիրառել ուսումնական գործընթացում, ճամփորդություններ գնալիս։ Քոլեջի ուսանողները շատ մատչելի ձևով մեզ ներկայացրեցին օնլայն և օֆլայն բջջային հավելվածները։

Posted in Ձմեռային ճամբար 2023

Այցելություն Քոլեջի գինու դպրոց

Այսօր՝ հունվարի 24-ին «գինու քիմիան» նախագծի շուրջ այցելեցինք Քոլեջի գինու դպրոց, որտեղ մեզ սպսսում էր ընկեր Արտակը։ Մեր այցի նպատակն էր համեմատելու և ուսումնասիրելու, խոշոր գործարանային պայմաններում ստեղծաված և կրթահամալիրի գինու դպրոցում ստեղծված արտադրանքները։ Ընկեր Արտակ շատ հավեսով ներկայցրեց մեր դպրոցի գինու ստեղծման գործընթացը, իմացանք նաև, որ կոնյակ պատրաստում են միայն խաղողի սպիտակ գինուց։ Ներկայացրեց թորման սարքը և աշխատանքի սկզբունքը։ Իսկ վերջում մեզ հետ գինի բերեցինք դպրոց, որպեսզի թորենք։

Դպրոց հասնելուն պես մի փոքր ընդմիջում արեցինք, և անացանք գործի։ Տիկին Վեներան և ընկեր Գոհարը արդեն նախապես հավաքել էին թորման սարքը։ Տիկին Վեներան ներկայացրեց սարքի դետալները և աշխատանաքի սկզբունքը։ Փորձի կատարման անվտանգության կանոնները և սկսեցինք պրոցեսը իրականացնել։ Արդյունքում տեսանք թե ինչպես է գինուց անջատվում ջրախառը սպիրտը։ Այ թե ի՞նչ տոկոսայնության սպիրտ է, որոշելու ենք մեր հետագա փորձերի րդյունքում։

Posted in Ձմեռային ճամբար 2023

Այցելություն Ոսկեվազ

Այսօր ավագ և միջին դպրոցի ճամբարականներով այցելեցինք Ոսկեվազի գինու գործարան։ Շատ հավես և հետաքրքիր ճամփորդություն էր։ Շրջեցինք գործարանի մառաններով, հիացանք գործարանի և դրսի, և ներսի գեղեցկությամբ։Գործարանը գտնվում է Ոսկեվազ գյուղում։ Առաջին հայացքից տեսքն այնպիսին էր, որ կարծես հայտվել էի միջնադարյան ժամանակաշրջանի, ինչ-որ արքայական կամ իշխանական ամրոցում, կարծես մի հեքիաթ լիներ։ Շրջելով ուշադիր ուսումնասիրեցինք տակառները, որը ի դեպ բերվում է Արցախից և Իջևանից, ծանոթացանք հին գինու պատրաստման մեթոդներին և վայելեցինք հին կարասների տեսքը։ Նշեմ, որ ամենամեծ կարասը մոտավորապես 6100 տարեկան է։ Հին կարասները այսօր էլ դեռ օգտագործվում են գինու պատրաստման մեջ և պահվում խնամքով։ Պահպանվել էին նախկին գինու խմորման անկյունները, որոնք այսօր արդեն դարձել են գործարանի թանգարանը, որտեղ էլ ծանոթացանք գինու մշակույթին։ Գործարանի պատերը իրենց ներսում կրում են երկար տարիների պատմությունն ու մարդկանց աշխատանքը։ «Ոսկեվազ» գինու գործարանը Հայաստանում առաջինն է, ով օգտագործում է խաղողի թառամեցման մեթոդը։ Նաև նշեմ որ գործարանի թե՛ զարգացման և թե՛ դիզայնի վրա աշխատել են 3 եղբայրներ, ովքեր 2004 թվականից հանդիսանում են գործարանի ներկայիս սեփականատերերը, և՛ ովքեր էլ վերածեցին և ծաղկեցրին գործարանը։Այսօր Ոսկեվազը ստեղծում է գինիներ, որոնք արտադրվում են ինչպես ժամանակակից գինեգործական մեթոդներով, այնպես էլ օգտագործում է հնագույն ավանդական կարասներ, որոնք ստեղծվել են դեռևս 19-րդ դարի վերջին։

Posted in Ձմեռային ճամբար 2023

Ճամբարային 2-րդ օր

Այսօր ընդհանուր պարապմունքից հետո, քննարկեցինք, թե ո՞ր ճամփորդություններին ենք հերթագրվելու ու մասնակցելու, թե ինչպես կարող ենք ավելի հետաքրքիր ու առանձնահատուկ դարձնել այս ճամբարը։ Երկրորդ ժամին, գնացինք ընկեր Սոֆյայի սենյակ, որտեղ ունեցանք շատ հետաքրքիր ու բովանդակալից քննարկում։ Քննարկման թեման էր «Լավ է լինել հետևորդ, քան առաջնորդ», իսկ դրանից առաջին մենք մի քանի րոպե խոսեցինք բուն քննարկումների ու բանավեճերի տարբերության ու իմաստների մասին։ Հետաքրքիր հանդիպում անկացրեցինք և քննարկեցինք։ Մեզանից յուրաքանչյուրը ներկայացրեց իր կարծիքը։ Ընկեր Սոֆյայի համագործակցային նախագծից հետո, մենք մասնակցեցինք «Դիջիթեք 2023» հանդիպմանը, որից հետո մեր ջոկատի մի քանի սովորողներ որոշեցին, որ կարող են մասնակցել դրան իրենց սեփական նախագծով։ Վերջում ամփոփեցինք մեր կատարված աշխատանքները և քննարկեցինք հաջորդ օրվա աշխատակարգը։

Posted in Ձմեռային ճամբար 2023

Ճամբարային 1-ին օր

Այսօրը ճամբարի առաջին օրն էր։ Դե արդեն հասկանալի է, որ առաջին օրը շատ բուռն աշխատանք չէինք կատարելու, այլ դրա փոխարեն ծանոթանալու ենք, ավելի լավ էինք ճանաչելու իրար և քննարկելու էինք մեր հետագա անելիքները։ Այս օրվա յուրահատկությունն այն է, որ սովորողները իրար տեսնելիս գրկախառնվում են, շնորհավորում տոների առթիվ և այդպես ճանապարհում են իրենց անցկացրած միայնակ օրերը։

Ժամը 9-9.20 մենք՝ մեր խմբով, մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին՝ մարմարյա սրահում։ Հերթական անգամ հրապուրվեցինք հայկական ավանդական ու ժողովրդական պարերի ու երգերի հնչեղությամբ և իհարկե հարգանքի տուրք մատուցեցինք մեր մաթեմատիկայի ուսուցչին՝ Թաթուլ Շահնազարյանին, ով, ցավոք սրտի, վերջերս էր մահացել ծանր հիվանդությունից։ Ընդհանուր պարապմունքից հետո, մենք վերադարձանք մեր դասասենյակ, որտեղ և քննարկեցինք մեր հետագա անելիքները։

Քննարկումից հետո, մենք մեր առջև դրեցինք բազում կարևոր ու նշանակալից խնդիրներ, որոնց մեջ են մտնում՝

  • Դիջիթեք 2023-ի մեր մասնակցությունը
  • Բնագիտատեխնիկական ստուգատեսի մասնակցությունը
  • Պարերի ու մարմնամարզական ստուգատեսների մեր մասնակցությունը
  • Բնագիտական խաղերի ստեղծումը
  • Ջոկատային աշխատանքների, նախագծերի կատարումը

Որպես հավելում, մենք մասնակցելու ենք ճանապարհորդությունների, ինչպես օրինակ դեպի սահադաշտ, Լեռնանիստ, նաև քննարկման ու նախագծի մշակման փուլում է «Դեպի Գյումրի» ճամփորդությունը։ Մենք՝ մեր «Նախասիրությունների բացահայտում» նախագծի մասնակից-անդամներով, քանի որ ոչ պատահականության սկզբունքով հայտնվել ենք նույն ջոկատում, սա նշանակում է, որ ջոկատի ազատ ժամանակը մեզ համար աշխատանքային ալտերնատիվ հարթակ է, որտեղ մենք կարող ենք քննարկել նաև մեր այդ նախագիծը։ Մեր հետագա անելիքները քննարկելուց և ծրագիրն ըմբռնելուց հետո, մենք կատարեցինք հետաքրքիր մի աշխատանք, որն մեզ առաջարկեց մեր քիմիայի ուսուցչուհին։ Քանի, որ մեր ծրագրում ներառված են բնագիտատեխնիկական առարկաները, ինչպես օրինակ, քիմիան, ֆիզիկան կամ էլ աստղագիտությունը, այդ իսկ պատճառով մեր աշխատանքը կազմված էր հենց այդ ոլորտների մասին հարցերով։ Հարցերը բարդ չէին, սակայն պահանջում էին տրամաբանություն։ Այդ աշխատանքն էլ կատարելուց հետո, մենք պարզապես զբոսնեցինք, քննարկեցինք նախագծերը և այդպես անկացրեցինք այս յուրահատուկ օրը։

Մի խոսքով՝ մեր ջոկատը հագեցած է տարատեսակ հետաքրքիր ու զվարճալի նախագծերով, այդ իսկ պատճառով մենք մեծ եռանդով ու հաճույքով այս մի քանի շաբաթվա ընթացքում կվերջացնենք դրանք։ Ուստի մեզ սպասվում է հետաքրքիր, զվարճալի ու եռանդով լի մի ճամբար։