Posted in Ֆիզիկա 9

Լույս: Լույսի տարածումը համասեռ միջավայրում: Լույս: 01.03-03.03 2023

Լույսը շատ կարևոր դեր է կատարում մարդու կյանքում:

Լույսի շնորհիվ մենք կարողանում ենք ճանաչել մեզ շրջապատող աշխարհը:

Լույսն է, որ Արեգակից Երկիր հասնելով մեր մոլորակի վրա կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմանններ է ստեղծում:

luchi_sveta_10.jpg

Իսկ ի՞նչ է լույսը:

Լույսի բնույթի վերաբերյալ առաջին գիտական տեսությունը ստեղծել է Իսահակ Նյուտոնը 17-րդ դարում:

051112_1936_IsaacNewton1.jpg

Ըստ Նյուտոնի.

Լույսը կազմված է փոքրիկ մասնիկներից՝ կորպուսկուլներից, որոնք լուսատու մարմինը առաքում է բոլոր ուղղություններով՝ ճառագայթների երկայնքով:

1_1429683285364.JPG

Գրեթե միաժամանակ, հոլանդացի գիտնական Քրիստիան Հյուգենսը առաջարկել է լույսի ալիքային տեսությունը:

8224.jpg

Ըստ Հյուգենսի.

Լույսը առաձգական ալիք է՝ լույսի աղբյուրից հեռացող համակենտրոն գնդոլորտների տեսքով:

1_1429684219670.JPG

Վակումում լույսի տարածումը հերքեց լույսի՝ առաձգական ալիք լինելը: Սակայն 19-րդ դարի երկրորդ կեսին, էլեկտրամագնիսական ալիքների փորձնական ստացումը, լույսի և էլետրամագնիսական ալիքների արագության համընկնելը, թույլ տվեց Մաքսվելին և Հերցին իրենց աշխատություններում հաստատել լույսի ալիքային բնույթը և լույսը նույնացնել էլետրամագնիսական ալիքի հետ:

Լույս կամ տեսանելի ճառագայթում են անվանում 400−800ՏՀց (1ՏՀց=1012 Հց) հաճախության էլեկտրամագնիսական ալիքները, որոնք մարդու մոտ կարող են առաջացնել տեսողական զգայություններ:

Տարբեր հաճախությունների ճառագայթումները մարդու մոտ տարբեր գույների զգայություններ են առաջացնում՝ սկսած կարմիրից՝ 400−480 ՏՀց, մինչև մանուշակագույն՝ 670−800ՏՀց:

Visible-spectrum.jpeg

Հետագայում Ալբերտ Այնշտայնը՝ ֆոտոէֆեկտի երևույթը բացատրելիս, նորից անդրադարձավ լույսի մասնիկային բնույթին և ցույց տվեց, որ

ճառագայթելիս և կլանվելիս, լույսը իրենից ներկայացնում է լուսային մասնիկների՝ ֆոտոնների հոսք:

Այսպիսով լույսն ունի հատկությունների երկակիություն:

Սակայն անկախ այն բանից, թե ինչ բնույթ ունի լույսը՝ մասնիկների հոսք է, թե էլեկտրամագնիսական ալիք, այն ներկայացվում է որպես ճառագայթներ, որոնք սկսվում են լուսատու մարմնից և տարածվում բոլոր ուղղություններով՝ ցույց տալով լուսային էներգիայի տարածման ուղղությունը:

Տեսանելի տիրույթում ճառագայթող մարմնին անվանում են լույսի աղբյուր:

Եթե լույսի աղբյուրի չափերը շատ փոքր են մինչև լուսավորվող մարմին ընկած հեռավորության համեմատ, ապա այն անվանում են լույսի կետային աղբյուր

Լույսի աղբյուրները բաժանվում են նաև բնական և արհեստական աղբյուրների:

Լույսի բնական աղբյուրներն են՝ Արեգակը, աստղերը, կայծակը, լուսատիտիկը և այլն:

image005.png

Լույսի արհեստական աղբյուրներն են՝ ջերմային աղբյուրները (շիկացման լամպ, գազայրիչի բոց, մոմի լույս և այլն) և ոչ ջերմային աղբյուրները (ցերեկային լույսի լամպ, լուսադիոդ, լազեր, հեռուստացույցի կամ համակարգչի էկրան):

im1.1.jpg

Լույսի աղբյուր կարող են լինել ոչ միայն լուսատու մարմինները, այլև այն մարմինները, որոնք անրադարձնում են իրենց վրա ընկած լույսը բոլոր ուղղություններով, դարռնալով տեսանելի:

Այդպիսի աղբյուրներ են՝ Լուսինը, մոլորակները և մեր շուրջը գտնվող բոլոր տեսանելի առարկաները:

Լույսի տարածումը համասեռ միջավայրում:

Ֆիզիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է լույսի հետ կապված երևույթները, կոչվում է օպտիկա:

Օպտիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է լուսային ճառագայթների տարածման օրինաչափությունները՝ հաշվի չառնելոով նրանց ալիքային հատկությունները, կոչվում է երկրաչափական օպտիկա

Երկրաչափական օպտիկայի օրենքներից մի քանիսը հայտնագործվել է լույսի բնույթը պարզելուց շատ առաջ:

Այդպիսի օրենքներից է՝ լույսի ուղղագիծ տարածման օրենքը, որը ձևակերպել է հույն գիտնական Էվկլիդեսը՝ մ. թ. ա. երրորդ դարում:

euclid-3.jpg

Համասեռ, թափանցիկ միջավայրում լույսն ուղղագիծ է տարածվում:

Դրանում կարելի է համոզվել փորձերի օգնությամբ, որոնք հարմար է կատարել լազերային ցուցափայտի արձակած ճառագայթով: Այս կերպ կարող ենք տեսնել, որ ապակե անոթի մեջ լցված ջրում՝ համասեռ, թափանցիկ միջավայրում, լազերային ճառագայթը տարածվում է ուղիղ գծով:

maxresdefault (2).jpg

Լույսի ուղղագիծ տարածման հետևանք են հստակ ստվերները, որոնք ընկնում են անթափանց մարմիններից, երբ դրանք լուսավորվում են լույսի կետային աղբյուրից:

Shadows3.jpg

Օրինակ՝ եթե կետային լույսի աղբյուրի և էկրանի միջև անթափանց գունդ տեղադրենք, ապա էկրանի վրա մուգ շրջանի տեսքով ստվեր կհայտնվի:

Ստվերն այն տեղն է, որտեղ չի ընկնում լույսի աղբյուրի լույսը:

maxresdefault.jpg

Եթե լույսի կետային աղբյուրի փոխարեն օգտագործվի ավելի մեծ չափեր ունեցող աղբյուր՝ լամպ, ապա հստակ ստվերի փոխարեն լուսավորված ֆոնին կստանանք ստվեր և կիսաստվեր:

Դա ոչ միայն չի հակասում, այլ, ևս մեկ անգամ հաստատում է լույսի ուղղագիծ տարածման օրենքը:

62.png

Այն մասում, որտեղ լույս չի ընկնում լամպի և ոչ մի կետից, լիակատար ստվեր է, իսկ այն տիրույթում, որտեղ լույսը միայն որոշ կետերից է ընկնում՝ առաջանում է կիսաստվեր:

Հսկայական չափերի ստվեր և կիսաստվեր գոյանում են Արևի և Լուսնի խավարումների ժամանակ:

Արևի խավարումն առաջանում այն դեպքում, երբ Լուսինը՝ Երկրի շուրջը իր պտույտի ժամանակ, ամբողջովին կամ մասնակիորեն ծածկում է Արեգակը:

5b2e464aa65a02e9397cd1865eb2fb10.jpg

Իսկ, երբ Լուսինն է հայտնվում Երկրագնդի առաջացրած ստվերի կոնի մեջ, ապա տեղի ունենում Լուսնի խավարում:

Lusin.png

Լուսնի խավարումների ուսումնասիրությունը հնարավորություն է տվել Արիստոտելին՝ մ. թ. ա. չորրորդ դարում, եզրակացնել, որ Երկիրը գնդաձև է, ինչի վկայությունը Լուսնի վրա Երկրագնդի ստվերի շրջանաձև լինելն է: 

Posted in English 9

Homework

1. the letters be sent
2. pizza is eaten
3. cars aren’t made
4. the animals usually fed
5. we won’t be given
6. she taken

1. were
2. were
3. are
4. was
5. are
6. are
7. never
8. were
9. was
10. is
11. are
12. are
13. are
14. are
15. will

Posted in English 9

Classwork

1. given
2. delivered
3. told
4. isn’t
5. Was your money stolen
6. weren’t
7. be
8. Will I be

1. are arrested, are taken
2. is usually kept
3. Will we be told
4. was invented
5. Will you be allowed
6. will be given
7. Was Aidan’s bike found

1. was robbed
2. were called
3. was investigated
4. were found
5. were caught
6. will be sent to prison

Posted in Հայոց լ. 9

Հարցարան 2

Դիցանվեր-աստվածանվեր, աստվածաշնորհ

Երրորդ

Այո

Երբ ես արթնանում եմ իմ պատուհանից երևում են Մասիսն ու Սիսը և վարդագույն գեղեցիկ երկինքը։ Թրչյունները երգում են դիմացի դաշտերում և մեղմ քամի է խաղում։ Ձմռանը շատ գեղեցիկ նաղշեր են առաջանում պատուհաններին և խոշոր փաթիլներով ձյուն է գալիս։ Գարնանը առավոտյան հետաքրքրիր տեսարան է բացվում, թե ինչպես են բացվում ծաղիկները և, թե ինչպես են գեղեցկանում դաշտերը և մեր բակը։ Ամռանը ծաղիկների բույրը արթնացնում է ինձ, որովհետև պատուհանը բաց է, թրչյունները ավելի են աշխուժանում և երբեմն երեխաների ձայներն եմ լսում։ Աշնանը շատ զարմանալի կերպով սկսում են տերևները գույնզգույն դառնալ և թափվել։

Հաջորդել

Անասուն

Դար-զառիվայր բարձրություն

ա) Փոթորկային-փոթորիկ
բ) Գարնանային-գարուն
գ) Անձրևային-անձրև
դ) Ջրային-ջուր

Գոհար-զմրուխտ

Աղջամուրջ

Առաջին-դասական թվական

Առաջին

ա) Երրորդ և հինգերորդ
բ) Առաջին

Միջոցի անուղղակի խնդիր

1,2,3,4

ա) Ձյունի պես ճերմակ գոլորշիներով
բ) Միլիոնավորոսկյա հուլունքների պես

Այս գեղեցիկ առավոտը հիշեցնում էր այն վաղեմի հանդիսավոր առավոտներից մեկը, երբ Աստղիկը՝ Տարոնի դիցուհին դուրս էր գալիս Աշտիշատի տաճարներից և շրջապատված յուր անթառամ նաժիշտներով, իջնում էր Քարքե լեռան բարձրություններից Արածանիի արծաթափայլ ալիքների մեջ լողանալու։

թաքնԸվել

բարձրություն

այո

Դաշտը ծածկվում էր մշուշով։

նրա

դշխուհի

Վաղակատար անցյալ

այո

նպատքկի պարագա

Վաղորդյան, նրբանում, բարձրանում, կանաչազարդ, շղթան, վարդագույն, Բզնունյաց։

ա) Այժմ
բ) Վաղորդյան
գ) Վարդագույն
դ) Ձյունապատ

Փոքր ծով

Փայլակ

հորիզոն-հեռանկար

Արեգակնային
Լեռնային

հոռու

Կանաչազարդ, ձյունապատ, վարդագույն, մանուշակագույն

Փայլփլել

որոշիչ, երկրորդական նախադասություն

պարզ ընդարձակ

Posted in Քիմիա

Կենդանի բջջի բաղադրությունը

70-80% ջուր (H2O) (անօրգանական նյութ)
10-20% սպիտակուցներ
1-5% ճարպեր
0,2-2% ածխաջրեր
0,2-2% նուկլեինաթթուներ

Առաջադրանք՝ որոշել, թե քանի՞ կիլոգրամ ջուր է գտնվում իմ օրգանիզմում, եթե ջուրը մեր տարիքային խմբում ջրի քանակը օրգանիզմում կազմում է մոտավորապես 80%։

m = 44 կգ
Իմ օրգանիզմում ջրի քանակը կազմում է  35.2 կգ

Posted in Հայոց լ. 9

160-170

Ուտել, գնալ, ընթացք, աղալ, հեռու, աստղ, անուն։

Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց, թե որն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը։

Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց, որ տեսել է շատ գեղեցիկ փողոցներ, բայց իր տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երեվանում։

Տղան նեղացավ, որ Չարենցն իրեն ծաղրում է։ Բանաստեղքը պարզաբանեց, որ Նայիրի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է, որովհետև․․․ այնտեղ է ապրում իր սիրած աղջիկը։

Առյուծն սոված իրեն ուտելիք էր հայթհայթում և բռնեց մի մկանը։ Այդ մուկը խնդրեց որպեսզի նրան բաց թողնի առյուծը, ասելով, որ մի օր անպայման նրան կօգնի։ Առյուծը պարզապես ծիծաղեց, սակայն մկան ինքնավստահությունը նրան դուր եկավ և բաց թողեց նրան։ Մի օր որսորդները բռնեցին առյուծին և կապեցին։ Առյուծն սկսեց մռնչալ, իսկ մուկն նրա ձայնը լսելով եկավ, պարանը կրծեց և ազատ արձակեց առյուծին։ Ասելով, որ մուկն էլ կարող է օգնություն ցուցաբերի։

Ծովը նավաբեկյալին ասաց․
-Ձեր նավի խորտակվելու մեղավորը ոչ թե ես եմ, այլ հողմը, որ թռչում է ձեր վրայով։
Շունը գայլին հարցրեց․
– Ինչ է անում մի ամլիկ գառը, եթե բան ու գործ թողած եկել ես փախցնելու։
Գյուղացին որդիներին ասաց․
-Եթե դուք իրար հետ հաշտ լինեք, ոչ մի թշնամի ձեզ չի հաղթի, իսկ եթե գժտվեք, ամեն մեկն էլ հեշտությամբ կհաղթի։
Շների ճանկն ընկած գայլը շատ ափսոսաց․
– Որսի ետեվից ընկնելով կյանքս կորցնում եմ։

Նավակն արդեն մոտեցել եր, հեռվում գտնվող կղզուն։
Սա պատմություն է այն մասին, թե ինչպես նա ամուսնացավ։
Արդեն շատ հեռու եք, ձեր սիրելի հարազատներից։
Դեռ կլսեք նրանց մասին, ովքեր փրկվել էին առյուծի հարձակումից։

Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լեռնաշղթային։ Հանքավանքից մի շինական աչքը դրեց վանքի պարիսպնրի միջև ընկած հողակտորի վրա։ Տատի այդ տարօրինակ պատմությունը վատ ազդեց երեխայի վրա։ Առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին՝ ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին։ Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր։

Ծխախոտը վտանգավոր է առողջությանը

Ա․ Ծխելու վտանգավոր լինելու վերաբերյալ շատ փաստարկներ կան, սակայն շվեյցարիացի բժիշկները բացահայտել են, որ ծխող մարդիկ ավելի վատ երաժշտական լսողություն ունեն քան չծխողները։

Բ․ 1992 թվականի ամռան խաղերի կազմակերպիչն ամեն ինչ անում էր, որ օլիմպիադային ոչ ոք չծխեր։ Որոշվեց ծխախոտ չվաճառվել մրցույթ անցկացվող վայրերում և գովազդը արգելվում էր։ Այդ ամենը վերաբերվում էր օլիմիապան բոլոր գյուղերին և մծակութային կենտրոններին

Աղավինենը շատ վաղուց ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին։
Աղավնիներն օժտված են հիանալի հիշողությամբ։
Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է։
Մարդու ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը։

Քարանձավների միջով անցնելիս, շունչը պահում էր։
Գյուղ չհասած, բոլորը գիտեին նրա հետ պատահածը։
Ձիերը խլշեցին ականջները, վախենալով անգեղի կանչոցից, ու իրար մոտեցան։
Նա եկել էր Երևան, դիմավորելով օտարությունից վերադարձող ընկերոջը։

Posted in Հայոց լ. 9

150-160

Ալոն ամենատարածված բառերից է, դա գործածվում է հեռախոսային խոսակցությունների ժամանակ։ Դա շատ ավելի հին է, քան հեռախոսը։ Մինչև հեռախոսի գյուտն այդ բառը օգտագործվել է խոսափողով կանչերի ժամանակ, Ալոն նշանակում է լսում եմ։

Հայտնի է, որ ծովերի և օվկիանոսների ջրերը թանկարժեք մետաղներով են հարուստ։ Գիտնականներին միշտ է հուզել այն միտքը, թե կարելի՞ է արդյոք օվկիանոսային ջրից ոսկի ստանալ։ Սակայն բազմաթիվ փորձերը, որը թանկարժեք մետաղներ ստանալու նպատակ են ունեցել, մինչև այդ օրը անհաջողությամբ են վերջացել։ Բայց մի անգամ մի քիմիկոս այնպիսի նյութ է ստեղծել, որն ընդունակ է ջրից ոսկի կորզելու։ Հարյուր լիտր օվկիանոսային ջրից զրո ամբողջ չորս միլիոներորդական (0,000004) գրամ ոսկի է ստացվում։ Այդ ժամանակ այդ քիմիկոսը ցանկանում է օվկիանոսային ջրերում ավելի խոշոր փորձեր դնել։

Պալիսը՝ անցյալ դարի վերջին վիեննայի աստղագետը, հայտնաբերեց նոր աստղակերպ։ Գիտական աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ։ Նա հայտարարեց․
— Վաճառում եմ նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը, — այդ հայտարարությունից անմիջապես հետո հայտնվեց գնորդը՝ միլլիոնատեր Ալբերդ ֆոն Ռոդշիլդն և ասաց․
— Ես ցանակնում եմ, որ աստղակերպն անվանվի իմ կնոջ՝ Բետինայի անունով։

Ամեն գարուն հզոր վարարումներով շրջապատը հեղեղելով՝ Օբը, Ենիսեյն ու Լենան շատ մեծ քանակությամբ ջուր են տանում դեպի Հյուսիսային սառուցյալ օվկիանոս։

Ենիսեյն ու Լենան շատ մեծ քանակությամբ ջուր են տանում դեպի Հյուսիսային սառուցյալ օվկիանոս, Ամեն գարուն հզոր վարարումներով շրջապատը հեղեղելով՝ Օբը։

Ենիսեյն ու Լենան, ամեն գարուն հզոր վարարումներով շրջապատը հեղեղելով՝ Օբը, շատ մեծ քանակությամբ ջուր են տանում դեպի Հյուսիսային սառուցյալ օվկիանոս։

Հանդուգն երիտասարդ ինժեները, նախագծի ընձեռած բոլոր հնարավորությունները ծանրութեթև անելով, տասնմեկ տարի շարունակ փաստեր էր հավաքում։

Նախագծի ընձեռած բոլոր հնարավորությունները ծանրութեթև անելով, տասնմեկ տարի շարունակ փաստեր էր հավաքում, հանդուգն երիտասարդ ինժեները։

Նախագծի ընձեռած բոլոր հնարավորությունները ծանրութեթև անելով, հանդուգն երիտասարդ ինժեները, տասնմեկ տարի շարունակ փաստեր էր հավաքում։

Հանիբալի զորքը երկու օր կանգ առավ Ալպերի բարձունքներում՝ թափառումներից ու վերելքի ժամանակ կրած տառապանքից ուժասպառ եղած։

Թափառումներից ու վերելքի ժամանակ կրած տառապանքից ուժասպառ եղած, հանիբալի զորքը երկու օր կանգ առավ Ալպերի բարձունքներում։

Վախեցնել տալ-վախեցնել
Խոսել տալ-խոսեցնել
Բարկանալ տալ-բարկացրել
Ապրեցնել տալ-ապրենցել
Ներեցնել-ներել
Փրկեցնել-փրկել
Նախանձել տալ-նախանձեցնել

Թվացնել-թվեցնել
Բանեցնել տալ-բանեցնել
Հայտարարել տալ-հայտարարել տալ
Անել տալ-անել տալ
Ցավեցնել տալ-Ցավեցնել
Ափսոսել տալ
Սիրել տալ
Մտածեցնել-մտածել
Պայթեցնել տալ-պայթեցնել
Խեղդել տալ

Տղայի աղավնին հավատարիմ է։ Ում աղավնին։ — Տղայի։ Ինչպիսի աղավնի է։ — Հավատարիմ։
Երիտասարդ հնդիկներն են կառուցել քաղաքը։ — Որ հնդիկները։ — Երիտասարդ։ Ինչ էին արել։ — Կառուցել էին։
Մեծահասակ ինկներն արհեստական կղզիներ էին սարքում ջրագռավների համար։ — Որ ինկները։ — Մեծահասակ։ Ինչ էին անում։ — Կղզիներ էին կառուցում։

Տղաները ողջունեցին հյուրին։ Տղաները ուրախ ողջյունեցին հյուրին։ Տղաները ողջյունեցին հյուրին ձեռքերը թափահարելով։ Տղաները ուղջունեցին հյուրին այնպես, կարծես չէին տեսել կյանքում։

Անձրև էր գալիս։ Շատ ուժեղ անձրև էր գալիս։ Շատ ուժեղ անձրև էր գալիս, կարծես սելավ էր։

Շատ հետաքրքիր է թիթեռներին հետևելը, ուշադրության կենտրոնում պահելը։ Նրանք լրիվ կերպարանափոխությամբ զարգացող միջատներ են առաջ գնացող։ Խավարասերի կամ ծղրիդի ձվից անմիջապես փոքրիկ խավարասեր կամ ծղրիդ է ելնում անմիջապես։ Մինչդեռ այն թրթուրը, որից թիթեռ է ստացվելու, բոլորովին նման չէ թիթեռի ելմանը։ Հավատալն անգամ դժվար է, որ ինչ-որ որդից մետաքսե թևերով գեղեցկուհի է ծնվում անհավատալի է։ Աճել-մեծանալու համար թրթուրներն անընդհատ ուտում են, երբեմն՝ օրվա ընթացքում ավելի շատ, քան իրենց քաշն է, որպեսզի կշտանան։ Իսկ մի օր թրթուրի փոխարեն հատուկ նյութից կազմված թաղանթով պատված հարսնյակներ են առաջանում։ Նրանք չեն ուտում ու չեն շարժվում, բայց ընթանում է նրանց երկրորդ կերպարանափոխությունը․ թիթեռը թռիչքի է պատրաստվում։ Եվ ահա հարսնյակն սկըսում.

Կարդալուց հետո կհասկանաք, թե նրա իմաստը ինչումն էր։
Արդեն որոշել եմ, թե ինչ եմ դառնալու։
Վաղուց գիտեր, որ իրեն ստում են։
Բռնակալները սպանում են, անմեղ մարդկանց։
Ծերուկը նկատեց, որ տղան գալիս է իր մոտ։
Նավաստին փնտրում էր հազարավոր ծովահեններին։

Մայր մտնող արևի շողերը տաքացնում էին աղավնիներին։ Նրանք իրար առաջ պարծենում էին գեղեցկությամբ։ Մերթ բացում էին շագանակագույն թևերն ու խոնարվում։ Պտտվում էին ու տարօրինակ ձայներ արձակում։

Posted in Քիմիա

Լաբորատոր  փորձեր՝ օսլայի բացահայտման ռեակցիաները

Լաբորատոր  փորձեր՝ օսլայի, գլյուկոզի, սախարոզի  հայտնաբերման որակական ռեակցիաները:

Օսլայի բացահայտման ռեակցիաներ. Բույսերի հիմնական պաշարային ածխաջուրը՝ օսլան, յոդի լուծույթի  նույնիսկ չնչին կոնցենտրացիայի առկայությամբ  ստանում  է  մուգ կապույտ  գունավորում (առաջանում է համալիր միացություն)։ Գունավորումը պայմա-նավորված է ամիլոզի առկայությամբ։ Չնայած ամիլոպեկտինի պարունակությունը օսլայում մի քանի անգամ շատ է ամիլոզի քանակությունից, ամիլոզի կապույտ  գունավորումը քողարկում է ամիլոպ եկտինի  կարմրամանուշակագույն  գունավորումը։   Տաքացման հետևանքով համալիրը  քայքայվում է, գունավորումն  անհետանում, սառչելու դեպքում՝ նորից  հայտնվում։ Այս  ռեակցիան թույլ  է  տալիս հայտնաբերել միջավայրում  օսլայի նույնիսկ  աննշան  քանակությունը։

 Աշխատանքի  համար  անհրաժեշտ  է.

  1. Օսլայի լուծույթներ
  2. Յոդով գունավորված օսլայի լուծույթի անգունացում (տաքացնելու դեպքում):
  3. Լուծույթի գունավորման առաջացում (սառեցնելու դեպքում):
  4. Գունավորման վերականգնում:

Նյութեր  և  ազդանյութեր: Կարտոֆիլ, սպիտակ  հաց, բրինձ, , օսլայի 1% լուծույթ, Լյուգոլի ռեակտիվ՝ յոդի  ջրային  լուծույթ:

Պարագաներ: Փորձանոթներ, կաթոցիչներ, փորձանոթի  բռնիչ:

Աշխատանքի ընթացքը.

Փորձանոթի մեջ լցնել 1 մլ օսլայի լուծույթ  և 1 կաթիլ Լյուգոլի ռեակտիվ,

առաջանում է կապտամանուշակագույն գունավորում

Համարակալված փորձանոթների մեջ տեղափոխել 0.5 գ տարբեր սննդա-

նյութեր (նախապես հավանգում տրորած), ավելացնել 2-3 մլ թորած ջուր,

թափահարել, ավելացնել 1-2 կաթիլ Լյուգոլի ռեակտիվ։ Փորձանոթներում առաջացած գունավորմամբ եզրակացնել սննդանյութերում օսլայի քանակության մասին։