Posted in Uncategorized

Ճահիճներ

This slideshow requires JavaScript.

Ճահիճներ
Ճահիճներն ավելցուկային խոնավությամբ, վերին հորիզոններում մեռած ու չքայքայված բուսական մնացորդներով (հետագայում փոխարկվում են տորֆի) ծածկված ցամաքի տեղամասեր են: Տորֆաշերտի 30 սմ և ավելի հաստության դեպքում տեղանքը կոչվում է ճահիճ, իսկ պակասի դեպքում՝ ճահճացած հողեր: Ճահիճներն առաջանում են ջրավազանների բուսակալման կամ գետնի վրա ջրերի լճացման (երբ ստորգետնյա ջրերի մակարդակը մոտենում է Երկրի մակերևույթին) հետևանքով: Դժվար գազափոխանակության պատճառով ճահիճներում օրգանական նյութերը դանդաղ են քայքայվում, հողում հումուս չի կուտակվում, և դժվարանում է բուսականության զարգացումը: Ըստ սնուցման ձևի ու բուսականության տիպերի՝ ճահիճները լինում են ցածրադիր (էվտրոֆ)՝ սնվում են ստորգետնյա և գետերի ջրերով, համեմատաբար հարուստ են սննդարար նյութերով, տարախոտաբոշխային ու եղեգնաորձախոտային բուսականությամբ, բարձրադիր (օլիգոտրոֆ)՝ սնվում են մթնոլորտային տեղումներով, հանքանյութեր քիչ են պարունակում, անցումային (մեզոտրոֆ)՝ բուսականությունն օրգանական նյութերի կուտակման հետևանքով կորցնում է կապը ստորգետնյա ջրերի հետ և փոխարկվում է սֆագնային մամուռների:

Ճահիճներում տորֆի միջին աճը 1000 տարվա ընթացքում մոտ 1 մ է:

ՀՀ-ում ճահիճների փոքր տարածքներ հանդիպում են Տաշիրի գոգավորությունում, Մասրիկի դաշտում, Արգիճիի հովտում և այլուր: Ճահիճներից ստացված տորֆն օգտագործվում է որպես վառելանյութ, պարարտանյութ, ջերմամեկուսիչ, բժշկության մեջ՝ տորֆաբուժության նպատակով: Ճահիճները, որպես կանոն, չորացվում են, և տարածքներն օգտագործվում: Սակայն չորացման աշխատանքներ կատարելիս անհրաժեշտ է նախապես հաշվարկել դրանց բոլոր հնարավոր հետևանքները: Օրինակ՝ միայն Գիլլի լճի ճահիճների չորացման պատճառով ՀՀ տարածքից հեռացել են բազմաթիվ արժեքավոր ջրաճահճային թռչուններ, ոչնչացել են աբեղախոտը, կիզխոտը, Զեդելմեյերի մարգացնծուն և այլ բույսեր: