Posted in Uncategorized

Հին Թիֆլիս

Կրթահամալիրում իմ ընտրությունը վրացերենն է:Ես սիրում եմ Վրաստանըև իր մայրաքաղաք Թբիլիսին:Մի փեքր տեղեկություն  Թբիլիսիի մասին:
Թբիլիսի (վրաց.՝ თბილისიԹբիլիսի «լսել» ;  հին հայկական անվանումը՝ Տփղիս, ռուսական և խորհրդային իրականության մեջ հայտնի է եղել որպես Թիֆլիս), Վրաստանի մայրաքաղաքը, ինչպես նաև՝ պետության խոշորագույն քաղաքը։ Գտնվում է երկրի կենտրոնական հատվածում՝ Կուր գետի երկու ափերին։ Համարվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, որը հիմնադրվել է 5-րդ դարում՝ Վիրքի թագավոր Վախթանգ Գորգասալի կողմից։ Դարավերջին, Վախթանգի որդին և իրավահաջորդը՝ Դաչի արքան, մայրաքաղաքը Մցխեթից տեղափոխում է Թբիլիսի։ Ռուսական տիրապետության տարիներին Թբիլիսին եղել է Կովկասյան տարածաշրջանի քաղաքական և մշակութային կենտրոնը։ Դարեր շարունակ հայերը եղել են Թբիլիսիի քաղաքային կյանքի անբաժանելի մասը։ Մինչ օրս էլ Հավլաբար թաղամասը մեծ մասամբ բնակեցված է հայերով։
Աղբյուրը
Իմ կատարմամբ Հին Թբիլիսին:

Թողնել մեկնաբանություն